Բանակում արգելել եմ օգտագործել երկու արտահայտություն՝ «բանակը հասարակության հայելին է» և «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Այս մասին Երևանի պետական համալսարանում դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քանի որ դա ըստ նախարարի կարծես, արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում:
Անդրադառնալով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցին` Սեյրան Օհանյանն ասել է, որ ԶՈՒ յուրաքանչյուր աշխատավարձի փոփոխություն իրականացվում է հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի բարձրացում: