Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գլխավոր շտաբը հրապարակել է զինված ուժերի թվակազմը։ Փետրվարի սկզբի դրությամբ Թուրքիայի զինված ուժերում հաշվվում է 633.056 մարդ, որոնցից 52.394-ը քաղաքացիական ծառայողներ են, իսկ մնացյալ 580.662-ը՝ զինծառայողներ։
Գլխավոր շտաբի ներկայացրած տվյալների համաձայն՝ զինված ուժերում ծառայում է 358 գեներալ ու ծովակալ, որոնցից 325-ը բաժին են ընկնում ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերին, 32-ը՝ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը, 1-ը՝ Առափնյա անվտանգության ծառայությանը։ Թուրքիայի զինված ուժերում ծառայում է 39.707 սպա, 97.975 ենթասպա։ Պայմանագրային զինծառայողների թիվը կազմել է 10.390 մարդ։