Մադրիդի «Ռեալ»-ի և Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի կարծիքով՝ «արքայական ակումբ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դեռ կարող է բարձրակարգ խաղ ցուցադրել:
«Ռոնալդուն հանգիստ կարող է խաղալ ևս երեք տարի: Նա ջանասիրաբար մարզվում է և հետևում է իրեն: Նա դեռ մինչև 34 տարեկանը բարձրակարգ ֆուտբոլ կցուցադրի: Հեշտ չէ Քրիշտիանուի կարգի ռմբարկու գտնել»,- Cope-ը մեջբերում է Կապելոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բազմիցս բազմանշանակ արտահայտություններ է արել իր ապագայի վերաբերյալ, ինչն այնքան էլ դուր չի եկել «արքայական ակումբ»- նախագահ Ֆլորենտինո Պերեսին: