Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գլխավորելու է Մյունխենի «Բավարիա»-ն, կարծիք է հայտնել, որ մադրիդյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջողությունների կհասնի մարզչական ասպարեզում:
«Կարելի է ասել, որ Զիդանն այնքան էլ փորձառու չէ: Բայց մարզիչը պետք է աշխատելու հնարավորություն ունենա, որպեսզի կարողանա նաև փորձ ունենալ: Զիդանն օժտված է բոլոր որակներով՝ մեծագույն մարզիչ դառնալու համար: Նա հիանալի է կարդում ֆուտբոլը և գիտի ակումբի առանձնահատկությունների մասին:
Զիդանն անհատականություն է, և ֆուտբոլիստները կպայքարեն նրա համար: Զինեդինը հաջողությունների կհասնի «Ռեալ»-ում»,- AS-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: