Գերմանիայի Բադ-Այբլինգ քաղաքի մոտ երկու մարդատար գնացքների բախման հետևանքով ներկայումս հաղորդվում է 8 զոհի մասին։ Վիրավորների թիվը հասել է 150-ի։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Վթարը տեղի էր ունեցել վաղ առավոտյան Բավարիայում։ Դեպքի վայրում ներկայումս աշխատում են մոտ 100 փրկարարներ ու բժիշկներ։ Տեղի ունեցածի պատճառները դեռևս հայտնի չեն։