Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

«Ո՞վ է սրում իրավիճակը. Ադրբեջանը». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը և Մինսկի խմբի եռանախագահները շահագրգիռ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս-քվոյի փոփոխմամբ, ոչ թե ստատուս-քվոյի պահպանմամբ: Այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Բաքվի մեղադրանքներին, թե Հայաստանն ամեն ինչ անում է ստատուս-քվոն պահպանելու համար:

Նախարարի խոսքով՝ ստատուս-քվոյի պահպանման առաջին պատասխանատուն հենց Ադրբեջանն է, որովհետև այն կարելի է փոխել միայն խաղաղ բանակցությունների, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով, իսկ Ադրբեջանն անտեսում է Մինսկի խմբի կոչերը՝ վերահաստատել հրադադարի ռեժիմի պահպանման հանձնառությունները, անտեսում է շփման գծում հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու կոչերը:

«Ո՞վ է սրում իրավիճակը. Ադրբեջանը: Ո՞վ չի արձագանքում եռանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանցիները հորինել են, թե եթե հետաքննության մեխանիզմը ստեղծվի, ապա դա կնպաստի ստատուս-քվոյի պահպանմանը: Ճիշտ հակառակը. եթե մեխանիզմը ստեղծվի, այն կլինի ոչ միայն հետաքննության, այլև կանխարգելիչ մեխանիզմ, որը թույլ կտա ապահովել ավելի բարենպաստ պայմաններ բանակցությունների շարունակման համար և բանակցությունների միջոցով գալ պայմանավորվածությունների՝ ուղղված հիմնախնդրի կարգավորմանը: Հուսով ենք, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս: Իսկ մենք եռանախագահների հետ շարունակելու ենք մեր ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որովհետև այլըտրանք չկա բանակցություններին»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Իր հերթին, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Իր խոսքում տիկին Վալստրյոմը մասնավորապես ասաց. «Այսօրվա հանդիպման ժամանակ մենք, իհարկե, քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվ սա հնարավորություն է մեզ համար ավելի լավ հասկանալու, թե որոնք են ձեր ցանկություններն ու մտահոգությունները: Մենք համաձայն ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իհարկե, հնարավոր չէ համոզված լինել, որ էսկալացիա չի լինի, բայց մենք հույս ունենք, որ կողմերը կկարողանան գտնել լուծում, և դա կլինի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ուստի մենք քաջալերում ենք երկու կողմերին էլ ակտիվորեն աշխատելու խնդրի խաղաղ լուծման համար»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում