Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն փետրվարի 9-ին կհյուրընկալվի «Շտուտգարտ»-ին: Kicker-ը կայքը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հավանական մեկնարկային կազմը:
«Բորուսիա»-ն կխաղա հետևյալ մեկնարկային կազմով. Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Մարսել Շմելցեր, Իլկայ Գյունդողան, Յուլիան Վայգլ, Շինձի Կագավա, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ:
Կայացած 20 տուրից հետո «Բորուսիա»-ն վաստակած 45 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Շտուտգարտ»-ն ունի 24 միավոր և 12-րդն է: