Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ով կսեփականաշնորհի Մարտի 1-ը

Հայաստանի ընդդիմությունը լուրջ պայքարի և ինքնադրսևորման հնարավորություն է գտել: Հայ ազգային կոնգրեսն ու «Նոր Հայաստան» միավորումը չկարողանալով հաջողության հասնել իշխանության դեմ սկսված պայքարում, հիմա էլ սկսել են պայքարել իրար դեմ՝ համոզված լինելով, որ գոնե այս հարցում կկարողանան տպավորիչ հաղթանակի հասնել և ռեաբիլիտացվել հասարակության աչքում:

Այս երկու ընդդիմադիր միավորները արդեն տևական ժամանակ է պայքարում են մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքի համար: Քաղաքապետարանն էլ հայտարարություն է տարածել, որ իր որոշելիք հարցը չէ, թե ով հանրահավաք անցկացնի, թող կողմերը իրենք իրար մեջ համաձայնության գան, բայց ակնարկել է նաև, որ հանրահավաք պետք է անցկացնի երկու ուժերից մեկը, որովհետև չի կարող նույն վայրում, նույն ժամին երկու հանրահավաք լինել:

Սովորական մարդկային տրամաբանությունը հուշում է, որ այս երկու քաղաքական միավորները պետք է գոնե այդ օրը համատեղ հանրահավաք անցկացնեին՝ դրանով հանրությանը միասնության ազդակ տալով, հասկացնելով, որ իրենք միասնական են իշխանության դեմ պայքարում: Բայց ինչպես նշեցինք, այս ուժերը վաղուց արդեն հասկացել են, որ իշխանությունների դեմ պայքարելը անհեռանկար զբաղմունք է, և իրենք պետք է պայքարեն իրար դեմ, և այդ պայքարի արդյունքում պետք է որոշվի, թե ով է երկրի գլխավոր ընդդիմադիրը: Իսկ գլխավոր ընդդիմադիրը նա է, ով ավելի շատ է մարդ հավաքում հրապարակում:

ՀԱԿ-ում համարում են, որ մարտի 1-ը իրենց սեփական հանրահավաք անցկացնելու օրն է: Թե որտեղից այդ վստահությունը ՀԱԿ-ին՝ որևէ մեկը չգիտի, և չի կարող ասել: Մարտի 1-ի իրադարձությունների անմիջական մասնակիցներն ու այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաք կազմակերպողները արդեն մի քանի տարի է ՀԱԿ-ում չեն և ընդհակառակը՝ այդ կուսակցության հետ խիստ լարված հարաբերություններ ունեն: Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ գործիչներ, այդպես էլ չդարձան ՀԱԿ կուսակցության անդամներ, թեև նրանք էին մարտի 1-ին կազմակերպում ժողովրդի պայքարը ոստիկանության ուժերի դեմ: Այդ մարդիկ ոչ միայն Մարտի 1-ի իրադարձությունների առաջին գծում էին, այլ նրանց մեծ մասը կալանավորվեց և տարբեր մեղադրանքներով դատապարտվեց Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպման համար:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին այդպես էլ չհամարձակվեց գալ իր անունը վանկարկող ժողովրդի մոտ՝ հայտարարելով, որ իր անվտանգությունն ապահովված չէ, չնայած այնտեղ գտնվողներից որևէ մեկի անվտանգությունն ապահովված չէր: Իսկ նրա ներկայիս ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, և Արամ Մանուկյանը մարտի 1-ի գիշերը չգիտես ուր էին անհետացել:

Չնայած դրան, բոլորն էին ականատես, թե ինչպես էին Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը անցած 7-8 տարիներին Մարտի 1-ի իրադարձություններն օգտագործում իրենց անձնական և քաղաքական նպատակների սպասարկման համար: Մասնավորապես՝ ԲՀԿ-ին մաքրելու համար: ՀԱԿ ներկայացուցիչները առնվազն երկու անգամ խորհրդարան ներկայացրեցին մարտի 1-ի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախգիծ, որպեսզի ԲՀԿ-ն կողմ քվեարկի այդ հանձնաժողովի ստեղծմանը, և ՀԱԿ-ը կարողանա հասարակությանը ասել, որ ԲՀԿ-ն կապ չունի Մարտի 1-ի հետ, քանի որ շահագրգռված է Մարտի 1-ի բացահայտմամբ: Թե ինչ էր շահում այդ քիմմաքրման թատերականացված ներկայացման բեմադրության դիմաց ՀԱԿ-ը՝ կարող են իմանալ միայն այդ կուսակցության վերնախավի ներկայացուցիչները, բայց այն հետևողականությունը, որով արվում էր դա ամեն տարի մարտի 1-ից առաջ, ցույց էր տալիս, որ այդ գործը ՀԱԿ-ի համար իսկապես եկամտաբեր էր:

Ինչ վերաբերում է «Նոր Հայաստանին», ապա այս միավորման լիդերը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գտնվում էր կալանավայրում և այնտեղից պաշտպանեց Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Ճիշտ է, Սեֆիլյանը մարտի 1-ին Ազատության հրապարակում կամ Մյասնիկյանի արձանի մոտ չի եղել, բայց գոնե տանն էլ չի թաքնվել:

Եվ ընդհանրապես, որևէ կուսակցություն չի կարող սեփականաշնորհել Մարտի 1-ը և այդ օրը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքը, առավել ևս սեփականաշնորհել այդ օրը հրապարակում հավաքվող մարդկանց: Այդ օրը հրապարակում ավելի շատ մարդ է հավաքվում, որովհետև հրապարակ են գալիս մարդիկ, ովքեր այդ կերպ ոչ միայն իրենց աջակցությունն են հայտնում հարթակի ընդդիմությանը, այլ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Իրականում ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» հետևորդների թիվը չի անցնում 200-ից, և իսկապես նողկալի է անգամ մտածել, որ հրապարակում հավաքվող մարդկանց կարելի է օգտագործել սեփական գերակայությունը ապացուցելու և այսպես կոչված ընդդիմության լիդեր հռչակվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում