Փաստաբան Երվանդ Վարոսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, երևի հիշում եք, որ տարեվերջին փաստաբանների պալատի խորհուրդն ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկեց ֆեյբուքյան գրառման համար։
Երեկ իմ ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել խորհրդի որոշումը վերացնելու պահանջով հայցը։
Ասեմ նաև, որ թե Գ.Գյոզալյանը, թե մի շարք այլ փաստաբաններ, ովքեր համարում են, որ խնդիրը չի վերաբերում առանձին փաստաբանի, այլ խոսքի ազատությունը ապօրինի ու կամայական սահմանափակելու, գրաքննություն սահմանելու փորձ է, վճռական են այս հարցը բարձրացնելու հնարավոր բոլոր ատյաններում ու հաղթելու…»: