Ֆրանսիական երկրորդ լիգայի 25-րդ տուրում «Դիժոն»-ը հյուրընկալվել է «Հավր»-ին: Երկրորդ լիգայի առաջատար «Դիժոն»-ը 2:0 հաշվով հաղթել է 7-րդ հորիզոնականում գտնվող թիմին:
«Դիժոն»-ի կազմում հերթական խաղն է բաց թողել Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Հիշեցնենք, որ Անդոնյանը հունվարի 15-ին «Բուր պիերոն»-ի հետ հանդիպման ընթացքում կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել խաղադաշտից:
«Հավր»-ի դեմ հաղթանակից հետո «Դիժոն»-ը վաստակած 51 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Նանսի»-ը 48 միավոր ունի: