Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ «Կրեդիտ Եվրոպա» բանկը, որը ռուսական վարկային կազմակերպություն է և պատկանում է թուրքերին, հանվել է վաճառքի։ Այդ մասին թերթին հայտնել են բանկային շուկայում նրա աղբյուրները։
Թերթն ընդգծում է, որ այդ քայլը կարող է վկայել Ռուսաստանի բանկային սեկտորից թուրք խաղացողների զանգվածային հեռանալու մասին, որի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն է։
«Կրեդիտ Եվրոպա» բանկը Ռուսաստանում թուրքական կապիտալով գործող խոշորագույն բանկերից մեկն է։ Այն Ռուսաստանում իր գործունեությունը սկսել է 1994 թվականից, իսկ ներկայիս անվանումը ստացել է 2007 թվականին։