«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին իր կարծիքն է հայտնել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի մասին:
«Դավիդը հիանալի սեյվեր է կատարում: Կարծում եմ՝ նա աշխարհի լավագույն դարպասապահն է վերջին տարիներին: «Չելսի»-ի դեմ խաղում Դե Խեան հիանալի էր դրսևորում իրեն և մենք գոլ բաց թողեցինք միայն հանդիպման վերջնամասում:
Ընդհանուր առմամբ, լավ էինք խաղում: Ափսոս, որ չկարողացանք հաղթանակ տանել»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը: