Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը շատ հաճելիորեն զարմացել և հուզվել է՝ Նորֆոլքի հիվանդանոցի փոքր հիվանդներից ինքնաշեն փափուկ խաղալիք արջուկներ ստանալով: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Բնականաբար, փափուկ խաղալիքները նախատեսված են եղել թագուհու ծոռների՝ արքայադուստր Շառլոտայի և արքայազն Ջորջի համար: Ամեն արջուկին կապված է եղել փոքրիկ բացիկ անհատական ողջույնով և մաղթանքով՝ նույնքան լավ խնամել այդ արջուկներին, որքան երեխաներին խնամում են այդ կլինիկայում:
Եղիսաբեթ թագուհին այցելել է անբուժելի հիվանդ երեխաների համար կլինիկայի նոր մասնաշենք, որը կառուցվել է բարեգործական միջոցներով: