Մյունխենի «Բավարիա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Թուրինյան ակումբը դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել մյունխենցիներից: Արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն, իսկ Դիբալան ցանկություն է հայտնել Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում խաղալ:
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան մասնակցել է Իտալիայի առաջնության 23 հանդիպումների, 13 գոլի և գոլային 8 փոխանցման հեղինակ է դարձել: