Ավստրալացի ֆերմեր Բրայան Ֆիշերը պայքարում է էրոզիայի դեմ ֆերմայի երկրաչափական ձևավորման միջոցով՝ հայտնում է kedem.ru-ն: Նա ասում է, որ այդ գաղափարը առաջացել է նրա պապի մոտ դեռևս 1944 թվականին, երբ անտառային հրդեհները ոչնչացրին մի քանի ակր հող:
Որպեսզի պաշտպանի իր հողը էրոզիայից, Բրայան Ֆիշերը մոտ 15 սմ խորությամբ երկրաչափորեն ճիշտ ակոսներ է փորում: Այդ դիզայնը պայքարում է էրոզիայի դեմ և կանխում հրդեհները: Իր հողերը ինքնաթիռից նկարելով՝ ֆերմերը նշել է, որ գյուղատնտեսությունը և արվեստը կարող են լրացնել միմյանց: