Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բնակարանամուտ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում

Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է կիսակառույց երկու տան շինարարություն և մեկ տան տանիքի վերանորոգում: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնք՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

Սահմանին ապրողների համար բարեկարգ տուն ունենալը ոչ միայն հարմարավետության, այլև` ռազմավարական հարց է: Երբ ամուր են տան պատերը՝ ամուր է նաև հայրենիքի սահմանը: Այդ դեպքում չի լինում տունը լքելու ցանկություն:

Հայրապետյանների բազմանդամ ընտանիքը տարիներ ի վեր բնակվել է հողաշեն տանը, որը պատերազմի ժամանակ էլ ավելի էր քայքայվել:

«Մի քանի տարի է, ինչ սկսել էինք տան շինարարությունը: Հույս ունեինք, որ ամեն անգամ մի բան կկարողանանք կառուցել, սակայն առանց աջակցության անկարող եղանք: Այսօր իմ ընտանիքը՝ մեծից փոքր, լի է եռանդով և ապագայի լավատեսության հույսերով: Ասես՝ մի նոր կյանք է սկսվել մեզ համար: Անչափ շնորհակալ ենք»,-ասել է Հայրապետյանների ընտանիքի հայրը՝ Վալերիկը:

«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին: Դե, իսկ այժմ լուծվել է երեք ընտանիքի տարիներ շարունակ անհանգստացնող՝ տան հարցը: Վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերով մեր հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլև ռազմավարական կարևոր քայլ է: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքն այս մարզում զգացել է 13 ընտանիք: Սա կարևոր ցուցանիշ է մեզ համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ինչպես ասում են՝ ամեն ինչ հնարավոր է, իսկ անհնարինի համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Այս ընտանիքների համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել են: Ճիշտ է, տարիներ են անցել, երազանքներ են մեռել ու կրկին հառնել: Այսուհետև, կարծում եմ, ինչպես այս ընտանիքների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց շրջանում կրկին կարթնանա հույսը՝ հավատալու, պայքարելու և անհնարինը հնարավոր դարձնելու համար»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզերի 31 գյուղի (այդ թվում` 9 սահմանամերձ գյուղի) 480 սոցիալապես անապահով բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:

IMG_7329

IMG_7289

IMG_7270

IMG_7261

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում