ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանին՝ ծննդյան 75 ամյակի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհ ավորական ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Միջազգային ճանաչման արժանացած Ձեր աշխատանքների ու աշխատությունների շնորհիվ գիտությունը հարստացել է հիմնարար հետազոտություններով եւ հայտնագործություններով: Ծանրակշիռ է Ձեր գիտական վաստակը հատկապես մեքենագիտության եւ ռոբոտատեխնիկայի ասպարեզում, իսկ Ձեր հարուստ գիտամանկավարժական գործունեությամբ նպաստել եք գիտական մտքի առաջընթացին եւ Հայաստանում ճարտարագիտական կրթության զարգացմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, նոր հաջողություններ եւ ամենայն բարիք»: