Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ամփոփել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները: Ինչպես նախարարն է նշել` նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ:
Առաջատար եռյակում են հայտնվել համապատասխանաբար՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական դպրոցը, Գյումրու Բայրոնի անվան թիվ 20 և Երևանի Մ․ Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը:
Ժամանակին իր քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից հեռացված ակտիվիստ, պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանի կարծիքով՝ վարկանիշավորման արդյունքում ձևավորված գնահատականը չի արտացոլում կրթական համակարգի իրական պատկերը:
«Բարև Երևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, խոսելով դպրոցների վարկանիշավորման մասին, նախ և առաջ կարևորեց հավասար պայմանների բացակայությունը:
Անահիտ Բախշյանը, սակայն, նկատում է վարկանիշավորումն ինքնին դրական երևույթ է. դա խթանում է դպրոցներին բարձրացնելու իրենց կրթական մակարդակը, սակայն, մինչ այդ անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել բոլոր դպրոցների համար:
Լուսանկարը՝ Photolure-ի