Աշխարհի լավագույն խոհարար Բենուա Վիոլյեն, որը հունվարի վերջին ինքնասպանություն է գործել, կարող է լինել խարդախ գինեվաճառի զոհը, հայտնում է շվեյցարական Bilan պարբերականը:
Շվեյցարական Վո գավառի ոստիկանությունը հունվարի 31-ին հայտնաբերել է 44-ամյա խոհարարի մարմինը սեփական տանը: Ըստ նախնական տվյալների` նա ինքն իրեն գնդակահարել է: Վիոլյեն ղեկավարում էր Կրիսյե քաղաքի Hôtel de Ville ռեստորանը, որը ֆրանսիական փորձագետների կազմած La Liste վարկանիշային աղյուսակում աշխարհի 1000 լավագույն ռեստորանների մեջ 2015 թվականին զբաղեցրել է առաջին տեղը:
Պարբերականը նշում է, որ ինքնասպանությունից 2 շաբաթ առաջ բանտից դուրս է եկել ոմն Վ., որը որպես Private Finance Partners ընկերության ղեկավար` միաժամանակ մի քանի ռեստորանների վաճառել է թանկարժեք գինու նույն շիշը, այդ թվում Վիոլյեին: Լրագրողների գնահատմամբ` հայտնի խորարարի ռեստորանն այդ գործարքում կորցրել է 800 հազարից մինչև 2 միլիոն շվեյցարական ֆրանկ (ֆրանկի արժեքը մոտավորապես հավասար է ԱՄՆ դոլարի արժեքին):