Ռեփեր Jay Z-ն իր կնոջը՝ հանրահայտ երգչուհի Բեյոնսեին, 10 հազար վարդ է նվիրել: Այդ հետքրքիր նվերը նա մատուցել է ԱՄՆ սուպերգավաթի վերջնական խաղի ժամանակ, որտեղ Բեյոնսեն մի քանի երգ է կատարել, գրում է rosbalt.ru-ն:
Խաղի ավարտից հետո երգչուհին պաշտոնապես հայտարարել է, որ համաշխարհային համերգային շրջագայության է մեկնելու, որը կմեկնարկի 2016-ի ապրիլի 27-ին Մայամիում: Համերգային շրջագայության եվրոպական փուլը կսկսվի հունիսի վերջին: Երգչուհին կայցելի Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իռլանդիա, Հոլանդիա, Իտալիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բելգիա: