ՄԻ-8 ռազմական ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Պսկովի մարզում, արդյունքում չորս մարդ է զոհվել, գրում է ria.ru-ն:
«Փրկարար-որոնողական խմբի զեկույցի համաձայն՝ վթարի հետևանքով անձնակազմի երեք անդամները և տեխնիկ հրահանգիչը զոհվել են»,- տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և մամուլի ծառայության վարչությունում:
Ուղղաթիռը դուրս է եկել Պսկովի մարզի Օստրովի օդանավակայանից և պլանային ուսումնավարժական թռիչք է իրականացրել: Անձնակազմի հետ կապը ընդհատվել է: Վթարի վայրում այժմ աշխատում են Ռուսաստանի ԱԻ աշխատակիցները: