Ամերիկյան Google Inc-ի գլխավոր տնօրեն Սանդար Փիչայը որպես պարգևատրություն ստացել է ընկերության բաժնետոմսերը՝ 199 մլն դոլար արժողությամբ, տեղեկացնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ արժեքավոր թղթերը թոփ-մենեջերի տրամադրության տակ կհայտնվեն միայն 2019թ., եթե նա այդ ընթացքում չլքի իր պաշտոնը: Այն բանից հետո, երբ դրանք հայտնվեն Փիչայի տրամադրության տակ, նա կդառնա աշխարհում ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերներից մեկը:
Ընկերության ամպային բիզնեսի ղեկավար Դայան Գրինը ստացել է 42․8 մլն դոլարի պարգևատրում, ֆինանսական տնօրեն Ռութ Փորաթը՝ 38․3 մլն դոլար: Այդ գումարը նույնպես ընկերության բաժնետոմսերի տեսքով կվճարվի: