Google ընկերությունն ինքնակառավարվող մեքենաների համար թեստավորում է անլար լիցքավորում, հայտնում է IEEE Spectrum-ը:
Նախագիծը հանձնարարված է նյույորքյան Hevo Power ընկերությանը, որն արդեն զբաղվում է ինքնակառավարվող մեքենաների համար անլար լիցքավորող սարքերի մշակմամբ: Առաջին լիցքավորիչը տեղադրվել է Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում գտնվող Google-ի շտաբում:
Փաստաթղթերում ասված է, որ Google-ն իր նախատիպային էլեկտրական ավտոմեքենաների համար Կալիֆոռնիայում թեստավորում է 2 տարբեր լիցքավորող սարքեր: