Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ դեռ չի կարողացել որոշումներ կայացնել իր ապագայի հարցերում, տեղեկացնում է Marca-ն:
«Ոսկե Գնդակ»-ի եռակի դափնեկրի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբ»-ի հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
«Ցանկանում եմ «Ռեալ»-ում ևս երկու տարի անցկացնել, որից հետո որոշում կկայացնեմ ապագայիս հարցում: Հիմա ես կենտրոնացված եմ «Ռեալ»-ի առաջիկա հանդիպումների վրա»,- հայտարարել է Ռոնալդուն: