ԱՄՆ-ում կայացել է ամերիկյան ֆուտբոլի Սուպերգավաթ: Այդ իրադարձությանը նվիրվել է պրոմո-հոլովակ, որտեղ Victoria’s Secret-ի «հրեշտակները» խաղացել են ամերիկյան ֆուտբոլ:
Տեսանյութը նաև նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան, ինչին մնացել է մի շաբաթից քիչ ժամանակ: Հոլովակում երևում են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էլզա Հոսքը, Ժասմին Տուսկը և Թեյլոր Հիլը: Երկու թիմերի`«հրեշտակների» և «սատանաների» պայքարում հաղթեցին Victoria’s Secret-ի մոդելները: