Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Կուրտ Զուման ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքի պատասխանները:
«Բուժզննումից պարզ է դարձել, որ ես կտրել եմ խաչաձև կապաններս: Այս շաբաթ վիրահատության կենթարկվեմ: Խաղադաշտ կվերադառնամ ավելի ուժեղ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ»,- հայտարարել է Զուման:
Ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ 6 ամիս: Այսպիսով, Զուման բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումները: