Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին համարում է, որ Եվրոպայի երկրները սեփական կամք չունեն և գտնվում են ԱՄՆ-ի ճնշման տակ: Այդ մասին նա ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ, գրում է gazeta.ru-ն:
«Այդ քննադատությունը վերաբերում է Եվրոպային, որը, ի տարբերություն նախկին ժամանակների, չունի սեփական կամք և գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ եվրոպական երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ «թուլությանը»:
Խամենեին մեկնաբանել է նաև Սիրիայի իրավիճակը: Նա նշել է, որ ահաբեկչությունը վարակիչ և շատ վտանգավոր հիվանդություն է, այն հնարավոր է կանխել, եթե բոլորը միավորեն իրենց ջանքերը:
Ցիպրասը հայտարարել է, որ Իրան այցելությունը վճռական քայլ է համարում երկկողմ հարաբերություններում: