Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին փախստականների շուրջ ստեղծված իրավիճակը բարդացնում է Սիրիայի վերաբերյալ խաղաղության բանակցությունների անցկացումը։ Այդ մասին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Այն, ինչ տեղի է ունենում թուրք-սիրիական սահմանին, իսկապես իրական աղետ է։ Գերմանիան պատրաստ է օգնել փախստականներին մատակարարումներ իրականացնելու հարցում։
Այդպիսի պայմաններում բարդ է պատկերացնել խաղաղության բանակցությունների անցկացում և դրա համար էլ անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջ դնել այս իրավիճակին։