Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ղազախական «Ակտոբե»-ն ընկերական հանդիպում է անցկացրել սերբական «Վոժդովաց» ակումբի հետ:
Հանդիպումն ավարտվել է սերբական ակումբի ջախջախիչ հաղթանակով: Ղազախական ակումբը բաց է թողել 4 գնդակ և չի կարողացել դառնալ հեղինակության գոլի հեղինակ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով փոխարինման է դուրս եկել ընդմիջումից անմիջապես հետո: