Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մասնակցել է թիմի ընդհանուր խմբի մարզմանը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը մարզվել է առանց սահմանափակումների:
Հավելենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 1 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: