ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Դուբայում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովի բացման առիթով տեսաուղերձի ժամանակ «արդարության և մարդու իրավունքների պահպանմանը» հակված մերձավորարևելյան երկրներին խոստացել է «ԱՄՆ-ի բարեկամությունը», գրում է ria.ru-ն:
«Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք հակված են արդարության և մարդու իրավունքների պահպանման, նախկինի պես ի դեմս ԱՄՆ-ի կունենան իրենց բարեկամին: Ինչպես մենք արդեն տեսանք, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում հուզումների ժամանակ, եթե կառավարությունը չի ոգևորում իր քաղաքացիներին, դա հանգեցնում է անկայունության և հակամարտության»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Եռօրյա ապագայի կառավարման սկզբունքների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին մասնակցում են 150 երկրների և համաշխարհային կազմակերպությունների ավելի քան 3 հազար ներկայացուցիչներ: