Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Հայ-իրանական հարաբերություններում շեշտը պետք է դնել Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու գաղափարի վրա

Իրանը դիտարկում է Հայաստանում գազամատակարարումը 5 անգամ ավելացնելու հնարավորությունը՝ այն դարձնելով օրական 5 մլն խորանարդ մետր, սակայն պաշտոնական Երևանը առայժմ լուռ է և չի արձագանքել Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրենի հայտարարությանը:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Կանխատեսվում էր, իհարկե, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ անհամեմատ կմեծանա»:

Մեր զրուցակիցը հոռետեսական է համարում այն հայտարարությունները, թե Ռուսաստանը իբր Հայաստանին թույլ չի տա հարաբերություններ զարգացնել: Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները ձեռնտու են առաջին հերթին հենց Ռուսաստանին. «Իմ կարծիքով՝ հայ-իրանական համագործակցության կոնտեքստում կարծես իրանական կողմը նախապես պայմանավորվածություն է ունենում ռուսական կողմի հետ, հետո նոր քննարկում հայկական կողմի հետ: Կարծում եմ, որ Հայաստանը ջրբաժան չի հանդիսանա ռուս-իրանական շահերի առումով»:

Իրանագետը կարևոր է համարում նաև այն հանգամանքը, որ առայժմ հայտնի չէ՝ իրանական կողմից գազի հավելյալ ծավալները որ ոլորտին կտրամադրվեն:

Նա կարծում է, որ թեև մեր տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի միջև կա որոշակի մրցակցություն, այնուամենայնիվ՝ կա նաև համագործակցության պոտենցիալ, որը շատ բարձր մակարդակով իրացվում է. «Մենք կարող ենք օգտագործել այն օղակները, որոնք ոչ թե տարանջատում են ռուս-իրանական շահը, այլ կապակցում են միմյանց, և այդ կոնտեքստում ստանալ մեր շահը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հայ-իրանական հարաբերություններում շեշտը պետք է դնել Հայաստանը Իրանի համար տարանցիկ երկիր դարձնելու գաղափարի վրա. «Հայ-իրանական հարաբերություններում սա է այն կարևոր ուղղությունը, որ կարող է մեր ազգի, մեր պետության համար շատ կարևոր լինել»:

Ռուդիկ Յարալյանը անհամեմատելի է համարում Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան նախագծերը. «Հայաստանի հետ Իրանի նախագծերը շատ ավելի հեռանկարային են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում