Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՄԻՊ-ի պաշտոնում Զարուհի Փոստանջյանի առաջադրումը բացառապես քաղաքական է

Այս պահի դրությամբ կա Մարդու իրավունքների պաշտպանի 2 թեկնածու՝ Արման Թաթոյան և Զարուհի Փոստանջյան:

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ն հատկապես կանգ առավ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության վրա, նշեց, որ Արման Թաթոյանը ունի աշխատանքի մեծ փորձ և՛ մեր հանրապետությունում, և՛ միջազգային կառույցներում:

Հովհաննես Սահակյանը չի կիսում այն տեսակետը, թե Արման Թաթոյանը «հրապարակային չէ և հանրային լայն ճանաչում չունի»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ նախկին Օմբուդսմենի հրաժարականը եթե կապված լիներ քաղաքական ճնշումների հետ, ապա մենք պետք է Պաշտպան չունենայինք դեռ 2014 թվականին, երբ նրա զեկույցը շատ ավելի բուռն էր, քան 2015-ի զեկույցը. «Եթե կա մեկ քաղաքական առաջադրում, ապա դա բացառապես Զարուհի Փոստանջյանն է: Բացառապես Զարուհի Փոստանջյանն է, որ քաղաքական ուժի անդամ է, բացառապես նա է, որ որպես պատգամավոր հանդես է գալիս, և առաջադրումն էլ տարբեր քաղաքական ուժերի կողմից է»:

Հովհաննես Սահակյանը Զարուհի Փոստանջյանին չի տեսնում ՄԻՊ պաշտոնում. «Ժամանակները փոխվում են, և մենք պետք է համահունչ քայլենք առաջ: 90-ականներին Մարդու իրավունքների պաշտպանը բոլորովին այլ գործառույթ ուներ իրականացնելու, 2000-ականներին՝ լրիվ այլ, իսկ այնուհետև բոլորովին այլ խնդիր էր դրված Պաշտպանի ատջև»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Պաշտպանը չպետք է միայն կանգնի հանրահավաքներում ցուցարարների կողքին, այլ պետք է ունենա բավականին լուրջ գիտելիքներ, որը կարողանա համակարգային փոփոխությունների տանել և ազդել նաև օրենսդրության ձևավորման վրա. «Իմ խորին համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի օգտվում իրավունքներից, այլ ունի որոշակի պատասխանատվություն և պարտավորություն: Մենք պետք է կարողանանք ճիշտ դաշտ, ճիշտ սկիզբ դնել, որպեսզի ՄԻՊ-ը կարողանա այս նոր Սահմանադրությամբ իր լիազորություններն իրացնել»:

Հաշվի առնելով Կարեն Անդրեասյանի հրաժարականի նախադեպը՝ Հովհաննես Սահակյանը կարծում է, որ «Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքում պետք է մտցնել մի տարր, որ նա առնվազն հաշվետու լինի հանրության առջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում