Գերմանական Spiegel թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Սիրիան խախտում են քաղաքացիական բնակչության դեմ հարձակումն արգելող ՄԱԿ-ի բանաձևը։ Այդ մասին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ դատապարտելով Սիրիայի Հալեպ քաղաքին ռուսական ավիահարվածները։
Մերկելը մեծ ափսոսանք է հայտնել, որ նման բան է տեղի ունենում թուրք-սիրիական սահմանին։ Նա հայտարարել է, որ իրեն սարսափեցրել են ռմբակոծությունների, այդ թվում նաև ռուսական կողմի հետևանքով մարդկանց տառապանքները։
Մերկելը նաև հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում չի տեսնում միջսիրիական բանակցությունները շարունակելու հնարավորություն։