Սիրահարների օրվան ընդառաջ Ճապոնիայում վաճառքի են հանվել ցակությունների կատարման համար խնձորներ: Այս մասին հայտնում է kedem.ru-ն:
Արտադրողի հավաստմամբ՝ դրանք առանձնահատուկ ուժ ունեն, քանի որ ունեն իդեալական ձև, կեղևի հագեցած մուգ գույն, կարմիր միջուկ: Խնձորներն աճեցվել են Յամագատա պրեֆեկտուրայում, որը համարվում է ուժերի տեղ, քանի որ այնտեղ կա երեք սրբազան լեռ և մարդու կողմից ձեռք չտրված բնություն:
Որպեսզի ցանկությունը կատարվի, պետք է խնձորը տերն ուտի, իսկ ավելի լավ է՝ հյուրասիրի իր ցանկության օբյեկտին: Որքան շատ ուշադրություն ստանա խնձորը, այնքան ավելի արագ կկատարվի ցանկությունը, ուստի արտադրողը խորհուրդ է տալիս այն կարամելով պատել կամ որպես թխվածքի միջուկ օգտագործել: Ազդեցությունն ուժեղացնելու համար խնձորի յուրաքանչյուր տուփի մեջ դրված է հմայություններով բուկլետ: Նվերի փաթեթով մեկ խնձորն արժե 92 դոլար: