Apple-ի ղեկավար Թիմ Կուկը ծաղրի առարկա է դարձել iPhone-ով արված անորակ լուսանկարի համար, որը հրապարակել է իր թվիթերյան էջում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի առաջնության ժամանակ արված լուսանկարը եղել է ակնհայտորեն ցածր որակի և լղոզված, ինչն էլ գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը:
Կուկի բաժանորդագիրներից մեկը նույնիսկ մեկնաբանության մեջ նրան խորհուրդ է տվել ձեռք բերել մրցակցի արտադրանքը՝ Samsung-ի սմարթֆոն: Apple-ի ղեկավարն այդ մեկնաբանությանը չի արձագանքել: