«Օսկար» մրցանակի հավակնորդներին հիմնական անվանակարգերում կնվիրեն հավաքածուներ, որոնց արժեքը գնահատվում է 200 000 դոլար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նվերները կտրամադրի լոսանջելեսյան Distinctive Assets ֆիրման: Նրա նոր նվեր-հավաքածուն ռեկորդային կլինի (2015 թ. նվերների ընդհանուր արժեքը կազմել է 125 000 դոլար):
Ամենաթանկարժեք նվերը առաջին դասով 10-օրյա ուղևորությունն է դեպի Իսրայել (55 000 դոլար): Նախատեսվում է հավակնորդներին նաև նվիրել տուր Ճապոնիայով՝ 45 000 դոլար արժողությամբ: Հավաքածուում ներառված են նաև սեքս-խաղալիքներ, կոսմետիկ միջոցներ և այլ նվերներ: