ԱՄՆ-ում 50-րդ անգամ տեղի է ունեցել ամենամյա Super Bowl-ը, որի ժամանակ Բեյոնսեի ելույթը հարգանքի տուրք է եղել Մայքլ Ջեքսոնին: Երգչուհին ելույթի համար ընտրել է Dsquared2-ի բոդի ոսկեգույն զարդարանքներով: Կերպարը երկրպագուներին հիշեցրել է Ջեքսոնի ելույթը 1993թ. եզրափակչին, հայտնում է spletnik.ru-ն:
Մայքլ Ջեքսոնը՝ Super Bowl-ում, 1993թ.
https://youtu.be/idg8TNknvDU
https://youtu.be/-5BPfRHX1SE
Բեյոսնեն՝ Super Bowl-ում
Իր ելույթի ժամանակ Բեյոնսեն նաև հաստատել է 2016թ. նախատեսվող համաշխարհային շրջագայության մասին լուրերը: Երգչուհու շրջագայությունն անվանվել է Formation:
Բեյոնսեն ծրագրում է շրջագայության շրջանակներում մոտ 40 համերգ տալ, շոուները կմեկնարկեն ապրիլի 27-ին: Արդեն այս շաբաթ տոմսերը վաճառքի կհանվեն: Երգչուհին նախ կայցելի Հյուսիսային Ամերիկա, հետո Անգլիա և Եվրոպա, հուլիսի կեսին Բեյոնսեն կլինի Կանադայում և նորից Ամերիկայում: