«Մոնակո»-ում վարձավճարով հանդես եկող Ֆաբիո Կոենտրաոն ոտքի կոտրվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի «Նիցա»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է France Football-ը:
Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի վերականգնման ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Կոենտրաուի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալ»-ին: