ԱՄՆ-ում 50-րդ անգամ տեղի է ունեցել երկրի գլխավոր մարզական իրադարձություններից մեկը՝ ամենամյա Super Bowl-ը: Մարզական իրադարձության կարևոր մասն է կազմել մասշտաբային Halftime show-ն, որի աստղերն են եղել Լեդի Գագան, Բեյոնսեն, Բրունո Մարսը, Coldplay-ը: Այս մասին հայտնում է thedailybeast.com-ը:
Հաղորդվում է, որ առաջինը Սանտա Կլարա քաղաքի Levi մարզադաշտի բեմ է բարձրացել ամբողջությամբ կարմիր հագած ու ԱՄՆ ազգային դրոշի գույներով ներկված կոշիկներով Լեդի Գագան: Նա կենդանի հնչողությամբ, անկեղծ ու սրտաբուխ ներկայացրել է ԱՄՆ ազգային օրհներգը:
Լեդի Գագայի հզոր ձայնը հուզել է ոչ միայն մարզասերներին, այլև` ֆուտբոլիստներին, որոնց մեծ մասն աչքերը փակ է վայելել այս կատարումը: