Ինչպես հայտնի է մարտի մեկին Ազատության հրապարակում նախատեսում են հանրահավաք անցկացնել թե՛ Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և թե՛ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։
«Առաջին լրատվական»-ը Երևանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից հետաքրքվեց, արդյո՞ք քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել երկու ուժերի հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը։
Գևորգյանն ընդգծեց, որ այս պահին տեղեկություն չունի՝ արդյո՞ք այդ երկու ուժերը նախատեսում են նույն ժամին հանրահավաք անցկացնել, սակայն ընդգծեց, որ պետք է իրար մեջ քննարկեն և պայմանավորվեն՝ միասնական հանրահավաք անցկացնելո՞ւ են, թե ոչ. «Չես կարող թույլ տալ նույն օրը նույն տեղում հանրահավաք անցկացնեն»,- ասաց Գևորգյանը։