Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ինչից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս։
Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց հիմնական քննարկման թեման եղել է փախստականների խնդիրները՝ նկատելով, որ այսօր Էգեյան ծովում խեղդվել է ավելի քան 30 փախստական։ Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է փախստականների թեման քննարկել նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում. «Վերջին օրերին Թուրքիայի սահմանի մոտ կուտակվել է 30.000 սիրիացի փախստական։ Մենք կշարունակենք օգնել, մեր դիրքորոշումը չի փոխվել»։
Նա հիշեցրել է ռուսական ռմբակոծությունների մասին՝ հայտարարելով, որ դրանք վկայում են, որ Ռուսաստանը անկեղծ չէ խաղաղության հաստատմանը հասնելու հարցում։