ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըփետրվարի 8-ին աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: