Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

«Սանիտեկի» աշխատակիցը 2 հազար դրամ պարտքի համար կրունկի հարվածներ է հասցրել ծանոթի դեմքին և սպանել է նրան

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Ազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

34-ամյա Կարեն Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերի 7-ին Կարեն Ազարյանն իմացել է, որ Չարենցավանի բնակիչ Արծրուն Ի.-ն պարտքը մարելու նպատակով իր կողմից տրված հազար դրամը նպատակին չի ծառայեցրել, այլ օղի է գնել ու խմել: Կարենը բարկացել է այն աստիճան, որ գիշերով շտապել է Արծրունի տուն՝  պարզաբանում ստանալու:

Ժամը 2-ի սահմաններում Կարենը գնացել է Արծրունի բնակարան:

Այնտեղ երկուսի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Կարեն Ազարյանը, ձեռքով բռնելով աթոռին նստած Արծրունի հագուստից, նրան գցել է գետնին, ապա ձախ ոտքի կրունկով մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով գանգի թաղի, հիմի և ստորին ծնոտի ոսկրերի կոտրվածքներ, հոնքային շրջանների արյունազեղումներ, քերծվածքներ:

Արծրուն Ի.-ն ստացած վնասվածքներից մահացել է:

Կարեն Ազարյանը դիտավորյալ սպանության համար դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Արծրունին սպանելու նպատակ չի ունեցել, իրենց միջև ուղղակի վիճաբանություն է առաջացել: Ինքը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, դրա համար բաներ կան, որ չի հիշում: Հիշում է միայն, որ դեպքի օրն Արծրունն իրենից գումար է ուզել, որ պարտքը մարի:

Ինքը նրան հազար դրամ է տվել: Հետո Վարագից տեղեկացել է, որ Արծրունը պարտքը չի մարել, իր տված փողով օղի է գնել: Ինքը բարկացել է: Գնացել է Արծրունի բնակարան, որ զրուցի:

Մինչև Արծրունի բնակարան մտնելը ինքը թակել է հարևանի դուռը, քանի որ ուշ ժամ էր, նրանց զգուշացրել է, որ եթե գոռոց, աղմուկի ձայներ լսեն, չվախենան:

Արծրունի բնակարանում լույս չկար: Իրենք նստել են դեմ դիմաց ու զրուցել են գումարի վերաբերյալ:

Արծրունը խմած էր, իրեն հայհոյել է, դանակ է հանել:

Ինքը դանակը տեսնելով՝ խառնվել է իրար: Դանակը վերցնելու համար քաշել է Արծրունի ձեռքից, ոտքով հարվածել է: Արծրունը աթոռից ընկել է գետնին:

Հետո նա ոտքի է կանգնել: Դանակը նրա ձեռքին էր: Նա փորձել է հարվածել իր սրտին: Ինքը բռնել է Արծրունի ձեռքից, հրել է, վերցրել է դանակը, այդ ժամանակ վնասել է իր մատը:

Արծրունն ընկել է: Այդ պահին ինքը մեջքով էր կանգնած, ուզում էր հեռանալ: Բայց Արծրունը նորից հայհոյել է իրեն, ինքն էլ զայրացել ու ոտքով սկսել է խփել  նրան: Չի հիշում՝ քանի անգամ է հարվածել: Չի գիտակցել, որ Արծրունը կարող է իր հարվածներից մահանալ:

Մտածել է՝ նա ուշագնաց է: Դուրս է եկել, որ դրսից ձյուն բերի, հետո հասկացել է, որ նա մահացել է: Գնացել է տուն ու զանգահարել է ոստիկանություն:

Արծրունի ձեռքի դանակը փոքր, ծալովի դանակ էր, կապույտ կամ կանաչ գույնի: Ինքը դանակը խլել ու շպրտել է սենյակում: Քննիչն ասել է, թե սենյակում դանակ չի հայտնաբերվել:

Ինքը չի ցանկացել ցուցմունքներ տալ, բայց քննիչn ասել է, թե այդ դեպքում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում:

Նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ իրեն ուղղորդել են, ինքը չի հիշում՝ քանի անգամ է հարվածել: Արծրունի հետ կատարված դեպքի օրը իր մասնակցությամբ վիճաբանություն է եղել նաև Վարագի տանը: Իրենք իրար հրել են միայն…

Դեպքի օրը որպես կասկածյալ տված ցուցմունքում Կարեն Ազարյանը հայտնել է, որ աշխատում է Երևանի «Սանիտեկ» ՓԲԸ-ում՝ որպես բանվոր: Ամուսնացած է, խնամքին է երեք տարեկան որդին:

Տուժող Արծրունին ճանաչել է 2009 թվականից, նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել:

Արծրունին շրջապատում «Արթուր» են ասել: Նա մենակ էր ապրում Չարենցավանի 3-րդ թաղամասի հանրակացարանում, ոչնչով չէր զբաղվում: Չարաշահում էր ոգելից խմիչքը: Ինքը մշտապես օգնել է նրան գումարով, նույնիսկ խմիչք է գնել նրա համար, պատահել է՝ միասին են խմել:

Դեկտեմբերի 5-ին ինքը Արծրունին հանդիպել է իրենց շենքում: Նա ասել է, թե 2 հազար դրամ պարտք ունի, խնդրել է օգնել, որ պարտքը մարի: Ինքը նրան 1000 դրամ է տվել, պատվիրել է պարտքի մի մասը մարել:

Դեկտեմբերի 7-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Արծրունի հարևան Վարագից ինքն իմացել է, որ Արծրունը պարտքը չի մարել: Արծրունը հենց Վարագին էր պարտք:

Ինքը շատ է բարկացել, չէ՞ որ Արծրունին փող էր տվել, որ նա պարտքը մարի:

Ինքը բարձրացել է երկրորդ հարկ, նախ թակել է Արծրունի հարևանի դուռը, զգուշացրել է, որ եթե գոռոցի ձայներ լսեն, չվախենան ու դուրս չգան, խոստացել է նաև, թե ինքը չի հայհոյի…

Դրանից հետո բացել է Արծրունի բնակարանի դուռը, որը փակ չէր, ու ներս է մտել:

Արծրունը նստած էր սեղանի մոտ, ինչ-որ բան էր խմում: Ինքը նրան հարցրել է, թե իր տված գումարով ինչո՞ւ պարտքը չի մարել: Նա ներողություն է խնդրել, ասել է, թե  վերցրած փողով օղի է գնել ու խմել:

Իրենք վիճել են: Ինքը բռնել է Արծրունի հագուստից, նրան գցել է գետնին:

Արծրունը մեջքի վրա ընկել է գետնին: Ինքը ձախ ոտքի կրունկի մասով իր հիշելով՝ երեք-չորս անգամ հարվածել է Արծրունի դեմքին ու գլխին: Երբ նկատել է, որ Արծրունը չի շարժվում, գլուխն արյունոտ է, փորձել է օգնել նրան:

Մի քանի անգամ ապտակել է, որ ուշքի գա, դուրս է գնացել, որ ձյուն բերի, դնի նրա դեմքին: Երբ վերադարձել է, սեղանի վրա դրված մոմը մոտեցրել է Արծրունի դեմքին, որ տեսնի՝ նա ո՞ղջ է, թե՞ ոչ: Այդ ժամանակ մոմը կաթել է Արծրունի աչքին… Ինքը հասկացել է, որ նա մահացած է:

Վախեցել է, վազելով գնացել է իր տուն, այնտեղից զանգել է ոստիկանություն: Դեպքի ժամանակ Արծրունն իրեն չի հարվածել, ինքը մարմնական վնասվածք չի ստացել: Կատարվածի համար զղջում է:

Կարենը հայտնել է, որ մատի վնասվածքը ստացել է դեպքի նախօրեին. Վարագի տանը օղի են խմել, հետո վիճել են, իրար քաշքշել են, այդ ժամանակ է մատը վնասվել:

Տուժողի իրավահաջորդը Արծրունի մայրն էր: Նա հայտնել է, թե որդին ամուսնացած է եղել, երեք երեխա ունի: Նա ամուսնալուծվել է, մենակ ապրել է հանրակացարանում: Որդին հաճախ է խմել, բայց ոչ ոքի երբեք չի վնասել, նա խեղճ, խելոք մարդ էր, նրան շրջապատում ճանաչում էին որպես ազնիվ մարդու:

Իր իմանալով՝ նա գումարային խնդիրներ ու պարտքեր չի ունեցել: Իրենից գումար է խնդրել ծխախոտի կամ խմիչքի համար, ինքն էլ տվել է:

Արծրունի մահից հետո Կարենի հարազատները չեն այցելել իրեն: Ինքը բողոքում է որդու սպանության համար, ունի գումարային պահանջ:

Կարենի մայրը հայտնել է, թե դեպքի օրը Կարենը տանից դուրս է եկել՝ խոստանալով շուտ վերադառնալ: Երեկոյան ինքը զանգել է որդուն, նա պատասխանել է, թե շուտով տուն կգա: Հետո ինքը մի քանի անգամ զանգել է, նա չի պատասխանել: Ավելի ուշ նա զանգել ու ասել է, թե մարդ է սպանել, ցանկանում է ներկայանալ ոստիկանություն:

Ինքը չի հավատացել, մտածել է՝ նա ալկոհոլի ազդեցության տակ է նման բան ասում: Բայց քիչ հետո Կարենը տուն է եկել, ասել է, թե մեկի հետ վիճել է, ծեծել, ու այդ մարդը մահացել է:

Կարենը լաց է եղել, ասել է, թե չի ցանկացել սպանել նրան:

Կարենը զանգել է ոստիկանություն, երեք ոստիկան եկել ու նրան տարել են:

Կարենը երբեք ոչ մեկի հետ չի վիճել: Ինքը Արծրունին չի ճանաչել, միայն լսել է նրա մասին:

Դատարանը հետազոտել է Կարեն Ազարյանի հեռախոսազանգը ոստիկանություն, երբ նա ահազանգել է կատարվածի մասին: Նա, մասնավորապես, ասել է. «Ես սպանություն եմ կատարել… Մարդու սպանություն… Մարդ եմ սպանել… Եթե ես եմ սպանել, ես գիտեմ, եթե որ ես ասեմ, կարող ա մեղմիչ հանգամանք ըլնի, գիտեմ… Ես չէի ուզում, ինքն ա էլի տեղիք տվել… Ես իրան բռթել եմ, ինքն ընկել ա ու մահացել ա ըտենց… Քիթ, բերանից արյուն ա եկել… Ես, ասենք գիտեմ, մարդ եմ սպանել, ես պետք ա տեղյակ պահեի: Ոնց էլ ըլներ ինձ պետք ա գտնեին, ճիշտ ե՞մ…»:

Ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է  10 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի դեկտեմբերի 7-ից:

Տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել քաղհայցի պահանջ ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:

Հօգուտ պետբյուջեի՝ Կարեն Ազարյանից կբռնագանձվի 207 հազար 932 դրամ՝ որպես դատական ծախս:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Կարեն Ազարյանի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում