Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ մեծ Բրիտանիան ավելի քան 1600 զինվորական ու 300 միավոր զրահատեխնիկա կուղարկի Հորդանան՝ Shamal Storm զորավարժությունների անցկացման համար։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է երկրի զինված ուժերում նրա աղբյուրը։
Աղբյուրի խոսքերով՝ այդ զորավարժությունները կապված չեն ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին Մեծ Բրիտանիայի մասնակցության հետ։ Աղբյուրը հայտնել է, որ զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև հնարավոր կոնֆլիկտի դեպքում մեծ քանակությամբ բրիտանական ռազմական կոնտինգենտ ու սպառազինւթյուն Արևելյան Եվրոպա փոխադրելու հմտությունների մշակմանը։