Գերմանիայի կառավարությունը նախկինի պես խաղադրույք է կատարում սիրիական հակամարտության քաղաքական լուծման վրա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Կառավարության դիրքորոշումը չի փոխվել։ Մենք համոզված ենք, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով»,- ասել է նա։ Սակայն նրա խոսքով՝ «ինչպես նախկինում՝ կան կողմեր, որոնք այլ կերպ են կարծում»։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև կարծիք է հայտնել, որ վերջին օրերին սիրիական բանակի հարձակումները չեն հեշտացրել կարգավորման գործընթացը։
Միևնույն ժամանակ Շեֆերը մատնացույց է արել, որ փետրվարի 11-ին Մյունխենում ծրագրված Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների տեղափոխման լույսի ներքո «Վիեննայի ձևաչափով» հանդիպումն «ավելի եծ նշանակություն» ձեռք կբերի, քան կարծում են կազմակերպիչները։