Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Անկարա՝ քննարկելու համար առաջին հերթին Եվրոպա փախստականների մեծ հոսքը։ Բացի այդ, Մերկելը Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հետ քննարկելու է նաև PKK-ի ու ԴԱԻՇ-ի հարցերը։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Մերկելի այցի ժամանակ երկու վշտալի լուր է ստացվել Էգեյան ծովից։ Դրանցից մեկը ստացվել է Իզմիրի նահանգի Դիքիլի շրջանից, որի մոտ խորտակվել է ներգաղթյալներին փոխադրող նավակը, որի հետևանքով խեղդվել է 11 մարդ, փրկվել է միայն երեքը։
Բացի այդ, Էդրեմիտի մերձակայքում նմանատիպ միջադեպի հետևանքով մահացել է 22 փախստական։ Առափնյա անվտանգության ծառայությանը հաջողվել է փրկել 4 մարդու։