Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արևմուտքը մեր գործը չի անի

Անցյալ շաբաթավերջին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի վերջնական զեկույցում խստորեն քննադատվել է 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեն։

Խոսելով արձանագրված խախտումների մասին՝ զեկույցում նշվում է, որ «դիտորդական առաքելությունը հետևել է ձայների հաշվարկին երկու տեղամասերում և չի կարող որոշել, թե արդյոք հայտնաբերված թերություններն ավելի՞ն են, քան հակաօրինական առանձին դեպքերը»:

Ընդհանրապես Հայաստանում համապետական ընտրությունների, այսպես ասած, լայնածավալ դիտարկումը բոլոր ժամանակներում լուրջ քննարկման հարց է եղել։ Հայաստանի քաղաքական ուժերի հորդորը, կոչը ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը՝ Հայաստանի խորհրդարանական և նախագահական ընտրություններում ապահովել լայնածավալ դիտարկում, անարձագանք է մնացել։

Իսկ ի՞նչ է նշանակում լայնածավալ դիտարկում: Դա նշանակում է ներկայացուցիչներ բոլոր ընտրատեղամասերում կամ առնվազն դրանց 70-80 տոկոսում, որոնք գտնվում են Երևանում և հատկապես հանրապետության հեռավոր մարզերում ու ծայրամասերում, որտեղ լրագրողական աչքը անհասանելի է կամ գործնականում անհասանելի: Սակայն, այդ ամենով հանդերձ, լայնածավալ դիտարկում ասվածը պետք է ենթադրի յուրաքանչյուր ընտրատեղամասում առնվազն երկուական դիտորդի առկայություն, որովհետև մեկ դիտորդի հարցը իշխանությունը երևի թե շատ հեշտ կլուծի, իսկ ահա երկուսի դեպքում կարող է հանդիպել դժվարության:

Բացի այդ, դիտարկումը պետք է իրականացվի ոչ միայն քվեարկության ժամանակ, այլ նաև հաշվարկի գործընթացում: Ահա այդ հարցերի պատասխանները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը չի տալիս, չեն տալիս նաև Եվրամիության երկրների դեսպանները, որոնք հայտարարում էին, որ մեծ ուշադրությամբ հետևելու էին Հայաստանում ընտրությունների որակին:

Իսկ այդ ամենը կարող է ենթադրել ընդամենը մեկ բան՝ Եվրոպային, միջազգային հանրությանը, Արևմուտքին ամենևին պետք չէ, որ Հայաստանում իսկապես անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ: Արևմուտքը, թերևս, դա իր գործը չի համարում, համարում է Հայաստանի գործը: Արևմուտքը, ըստ ամենայնի, շատ լավ գիտի, թե Հայաստանը երբ պետք է անցկացնի որակապես այլ ընտրություն, երբ՝ «ավանդույթի» համաձայն, կեղծի այդ ընտրությունը:

Մյուս կողմից՝ հասկանալի է այն ծավալը, որը անհրաժեշտ է Արևմուտքին ամբողջական և մանրամասն դիտարկում իրականացնելու համար: Դա ենթադրում է առնվազն 3-4 հազար դիտորդների ներկայություն Հայաստանում: Պարզ է, որ դա ֆիզիկապես իրականացնելը բավական բարդ գործ է, որը պահանջում է նաև ֆինանսական մեծ միջոցներ: Նույնիսկ մի քանի արևմտյան կազմակերպություններ միասին հազիվ թե կարողանան այդ քանակի դիտորդներ ապահովել Հայաստանի համար:

Խոշոր հաշվով՝ պարզ է, որ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ իրողություններից ելնելով՝ ուղղակի միամտություն կլինի այդ հարցում հույս դնել արևմտյան աջակցության վրա: Ինչ-որ տեղ դա նաև հանիրավի հույս կլինի, որովհետև ի վերջո Հայաստանում արդար ընտրության խնդիրը Արևմուտքի խնդիրը չէ, և Արևմուտքը չէ, որ կատարելու է Հայաստանի իշխանության կամ ընդդիմության գործը: Յուրաքանչյուրն իր գործը պետք է ինքը կատարի՝ առանց աշխարհի արդարությունից կամ անարդարությունից դժգոհելու: Հետևաբար Հայաստանում ընտրությունների արդարությունը կախված է իշխանությունից և ընդդիմությունից:

Բնական է, որ իշխանությունը չի անի իրենից կախված ամեն ինչ՝ ընտրություններն արդար և թափանցիկ անցկացնելու համար: Իշխանությունն ընդամենը կանի հնարավորը և անհնարը, որպեսզի անցկացվեն անաղմուկ ընտրություններ:

Անելիքը ընդդիմությանն է կամ ավելի ճիշտ՝ ազատ և արդար ընտրության իրական ցանկություն և շահագրգռություն ունեցող ուժերինը, որոնք պետք է կարողանան իրենց ռեսուրսներով ապահովել այն վերահսկողությունը, ինչը պահանջում կամ ակնկալում են արևմտյան դիտորդներից: Արևմտյան դիտորդական առաքելությունները կարող են ընդամենը լինել օժանդակ, բայց ոչ վճռորոշ հանգամանք: Ազատ և արդար ընտրության վերահսկողությունը պետք է իրացնեն հայաստանյան քաղաքական ուժերը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ նրանք այդ հարցում կարողանան համակարգել իրենց գործողությունները:

Ազատ և արդար ընտրության մասին հայտարարում են թե՛ Հայ ազգային կոնգրեսը, թե՛ Դաշնակցությունը, թե՛ «Նոր Հայաստանը», թե՛ ՕԵԿ-ը և թե՛ նույնիսկ «Բարգավաճ Հայաստանը»: Կկարողանա՞ն արդյոք նրանք զսպել Հանրապետականին, կբավականացնի՞ արդյոք դրա համար բոլորի անկեղծությունը, թե՞ նրանցից ոմանք առավոտյան և կեսօրին հայտարարում են ազատ ընտրության հետևորդ լինելու մասին, իսկ երեկոյան հետևում են, թե գիշերը որտեղ է լինելու Հանրապետականը՝ նրա հետևից գնալու և խորհրդարանական տեղերի վերաբերյալ նրա հետ պայմանավորվելու համար: Թեև այս անգամ, կարծես, ՀՀԿ-ն որոշել է նրանց շռայլ խոստումներ չտալ՝ ըստ երևույթին իր հետևից երկար վազեցնելու համար:

Դատելով այն բանից, որ Հանրապետականին ընդդիմացող ուժերի շրջանում չի նկատվում առանձնակի համախմբման խանդավառություն, վերջում, դժբախտաբար, դարձյալ իրավացի է լինելու Հանրապետականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում