Ռուսաստանը Սիրիային արտոնյալ պայմաններով զենք է մատակարարում, այդ թվում՝ անհատույց հիմունքով: Այս մասին INTERFAX-ին ասել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կինշակը:
«Հաշվի առնելով, որ Դամասկոսի ֆինանսական հնարավորությունները ահաբեկիչների սանձազերծած պատերազմի պատճառով հյուծված են, տնտեսության ընդհանուր հետաճի և արևմտյան պատժամիջոցների պայմաններում զգալիորեն նվազել են, մատակարարումների մի մասն իրականացվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններում»,- ասել է դիվանագետը:
Կինշակը հավելել է, որ միաժամանակ, զենքի և ռազմամթերքի մի մասը մատակարարվում է նաև կոմերցիոն հիմունքով: Գործնականում արտոնությունների իրականացման համար տարատեսակ մեխանիզմներ են կիրառվում: