Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը տեղի կունենա մարտի կեսին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Զուրաբ Աբաշիձեն:
«Մենք կխոսենք այն քաղաքացիների մասին, որոնք լրտեսության մեղադրանքով պատիժ են կրում Ռուսաստանում, և ես կարծում եմ, որ այդ հանդիպման ժամանակ մենք կստանանք ինչ-ինչ հավաստիացումներ այն մասին, որ մեր մի շարք քաղաքացիներ կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասել նա։